Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
Ճառագայթային բժշկության արդի խնդիրները
Լույս է տեսել Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, ՀՀ ԱՆ գլխավոր ճառագայթաբան, գիտության և տեխնիկայի ոլորտում Պետական մրցանակի դափնեկիր, ԱԱԻ-ի «Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության» ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիասյանի «Ճառագայթային բժշկության արդի խնդիրները» նոր ռուսերեն ձեռնարկը բժիշկների և ուսանողների համար:
Այն հրատարակվել է ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության գիտահետազոտական կենտրոնի 50-ամյակի առթիվ` ԱՀԿ-ի աջակցությամբ:
Մեր կյանքում ատոմային և ճառագայթային տեխնոլոգիաների լայն ներդրումը վտանգավոր ազդեցություն են թողնում մարդկանց և շրջակա միջավայրի վրա, ուստի անհրաժեշտություն է ծագում տեղեկացված լինել իոնացված ճառագայթման վնասակար ազդեցության և այդ վտանգի դեմ պայքարի ձևերի մասին: Դա հատկապես վերաբերում է բժիշկներին և բուժաշխատողներին, ովքեր, ինչպես ցույց տվեց Չեռնոբիլի և այլ ճառագայթային վթարների հետևանքների վերացման փորձը, պարզվել է հասարակության առավել քիչ պատրատվածություն ունեցող հատվածն է ճառագայթային ախտահարման ախտորոշման և բուժման գործում: Միաժամանակ, չնայած խնդրի հրատապությանը, ճառագայթային բժշկության ոլորտում մասնագետների պատրաստումը, այդ թվում և Հայաստանում, գտնվում է շատ ցածր մակարդակի վրա, իսկ այդ խնդրի վերաբերյալ ուսումնական նյութեր գրեթե բացակայում են: Ուստի, սույն ձեռնարկի հրատարակումն անհրաժեշտություն էր:
Պրոֆեսոր Ն.Հովհաննիսյանը գրքում ներառել է իոնացված ճառագայթման լայն շրջանակ: «Ճառագայթումն առօրյա կյանքում» գլխում դիտարկվում են բնակչության ճառագայթման, հատկապես, բժշկական և տեխնիկական ճառագայթման հետ կապված հարցերը:
Գրքում զետեղված են ճառագայթման և ատոմային վթարների պատմության հետ կապված հետաքրքրական նյութեր, հավաքված ըստ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների նյութերի (ՄԱԳԱՏԵ, ԱՀԿ և այլն):
Ձեռնարկի երրորդ գլխում ներկայացված են առավել տեղեկատվական և հավաստի հրահանգչական նյութեր ճառագայթային վթարների հետևանքների վերացման վերաբերյալ, և ինչն է հատկապես կարևոր, ճառագայթային վթարների դեպքում բժշկական արձագանքի կազմակերպմանմիջոցառումների առումով:
Ձեռնարկի վերջին գլխում զետեղված են ճառագայթային ախտահարման ախտորոշման և բուժման վերաբերյալ կարևոր ժամանակակից տվյալներ. մանրամասն նկարագրվում են ճառագայթային ախտահարման տարբեր փուլերում ախտորոշման մեթոդները, մարդկանց ներքին և արտաքին ճառագայթման դեմ պայքարի եղանակները, ներկայացված են իոնիզացված ճառագայթումից տուժածների բուժման առավել կարևոր արդյունավետ միջոցները:
Անտարակույս, գիրքն օգտակար ուղեցույց է ոչ միայն բժիշկների և բժշկական բուհերի, այլև ուսումնական այլ հաստատությունների ուսանողների համար:
Հարկ է նշել, որ գրքի հրատարակմանը նպաստել է նաև Մասսայական ոնչացման զենքերի չտարածման խնդիրների հետազոտման կենտրոնի շնորհիվ: Հեղինակը իր խորին երախտագիտությունն է հայտնում այդ կենտրոնի տնօրեն Կարեն Գասպարյանին:
Ձեռնարկը հրատարակել է «Լուսաբաց» հրատարակչությունը:
16.02.2010
Fatal error: The table 'article' is full in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1360















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ